Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռների նոր փորձարկում է իրականացրել

ԿԺԴՀ-ն հուլիսի 31-ին փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք նույն այն տիպի են եղել, ինչ եւ մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, այս եզրակացությանն են եկել Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեում։

Ավելի վաղ նշված կոմիտեն հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք անցել են 250 կմ: Փհենյանի նոր հրթիռային արձակումը կատարվել է Համգյոն-Նամդոյի նահանգի Հոդո թերակղզուց, որը գտնվում է երկրի արեւելյան ծովափին: Հրթիռներն ընկել են Ճապոնական ծովը: ԿԺԴՀ-ի նախորդ հրթիռային արձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս