Բաժիններ՝

Թրամփն սկսել է Սպիտակ տունը շրջապատել չորսմետրանոց պատնեշով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելապատի կառուցում է սկսել է ոչ միայն ամերիկա-մեքսիկական սահմանին, այլեւ Վաշինգտոնում սեփական նստավայրի՝ Սպիտակ տան շուրջը: Փենսիլվանիա ավենյուի երկայնքով արգելապատնեշի հատվածը, որտեղից բացվում է այդ տեսարժան վայրի՝ ամենահայտնի եւ զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարանը, փակել են սպիտակ գույնի շինարարական հոծ ցանկապատով։

Գեղեցկության համար ցանկապատը պատված է սպիտակ գործվածքով, որի վրա զետեղված են նախագծի որոշ մանրամասներ, ինչպես նաեւ արխիվային պատկերներ, թե ինչ տեսք է ունեցել Սպիտակ տունը նախորդ ժամանակաշրջաններում:

Զբոսայգիների ազգային ծառայության կայքում նկարագրված պլանների համաձայն՝ մոտավորապես 2 մետր բարձրությամբ ներկայիս պարիսպը կփոխարինեն կրկնակի բարձր պարսպով: Շուրջ 13 ֆուտ (գրեթե 4 մետր) բարձրությամբ նոր արգելապատը կկառուցվի իրավազանցների հայտնաբերման տեխնոլոգիայի կիրառմամբ եւ այնպես, որ դրա վրա գործնականում հնարավոր չլինի բարձրանալ:

ԱՄՆ-ի նախագահի վաշինգտոնյան նստավայրի պարիսպն ավելի բարձր դարձնելու մտադրությունները հայտնվել են մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո, որոնք կապված են Փենսիլվանիա ավենյու, 1600-ում գտնվող համալիրի պահպանվող տարածք կողմնակի անձանց չարտոնված ներթափանցման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031