Բաժիններ՝

Շուրջ 250 հեկտար անտառ է այրվել Ֆրանսիայի հարավում

Շուրջ 250 հեկտար անտառ է այրվել եւ առնվազն 170 մարդ է տարահանվել այն սաստիկ հրդեհի հետեւանքով, որը հուլիսի 30-ին սկսվել է Ֆրանսիայի Գարի հարավային դեպարտամենտում: Այդ մասին հայտնել է Provence թերթը:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ անսովոր ցուցանիշներ. հուլիսի 25-ին բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել 50-ից ավելի քաղաքներում: Անոմալ շոգի ալիքից անմիջապես հետո վրա են հասել սաստիկ երաշտը եւ անտառային հրդեհների մեծ հավանականությունը:

Ինչպես նշվում է, հրդեհն սկսվել է Ժեներակ կոմունայում կեսօրից հետո: Տեղում աշխատում են 300 հրշեջներ, 90 փոխադրամիջոց եւ յոթ հրշեջ ինքնաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031