Բաժիններ՝

Թրամփն օգնություն է առաջարկել Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփը օգնություն է առաջարկել Ռուսաստանին Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարում: Պուտինը շնորհակալություն է հայտնել ամերիկացի պաշտոնակցին եւ հավաստիացրել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսատանի իշխանությունները կօգտվեն Միացյալ Նահանգրի առաջարկությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը կարգադրել է Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը:

Հուլիսի 31-ին տեղեկացվել է, որ Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել է մինչեւ 3 միլիոն հեկտար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031