Բաժիններ՝

Բոլթոնը հավաստել է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի դուրս կգա ՄՓՀՀՊ-ից

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հավաստել է, որ երկիրը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին:

ՄՓՀՀՊ-ն կնքվել է 1987 թվականին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, որի իրավահաջորդը դարձել է Ռուսաստանը: Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել էր կես տարի առաջ: «Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա (դրանից)»,- հայտարարել է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

Նա կրկնել է Ռուսաստանի հասցեագրված այն մեղադրանքները, որ նա խախտել է պայմանագիրը, ինչն էլ դարձել է ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031