Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել նաև 2024 թվականից հետո

Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնար 2024 թվականից հետո: Դա ցույց են տվել «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները: 2017 թվականի օգոստոսին այդպես էր կարծում հարցվածների 67 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է, գրում է «Վեդոմոստի»-ն:

2013 թվականի հոկտեմբերին այդպիսիք 40 տոկոսից պակաս էին: Վերջին հետազոտությունն անցկացվել է հուլիսի 18-ից մինչեւ 24-ը 1606 մասնակիցների շրջանում:

Հարցման մասնակիցների 38 տոկոսը կցանկանար, որ Պուտինը Կրեմլում մնար ներկայիս ժամկետից հետո: Մեկ տարի առաջ 11 տոկոսային կետով պակաս մարդիկ էին այդպես ցանկանում, 2013 թվականի հոկտեմբերին նման պատասխան էր տվել հարցման մասնակիցների 45 տոկոսը: Մինչեւ ռեկորդային 8 տոկոս նվազել է այն մարդկանց թիվը, որոնք դժվարացել են պատասխանել: Ավելի վաղ այդպես էր պատասխանում 14-ից մինչեւ 26 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս