Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան
Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»:

