Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ինչպես նաև նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031