![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնիայում հավաստել են «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ի ապամոնտաժման պլանները
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/983380.jpg)
Տոկիոյի TEPCO Էներգետիկական ընկերությունը որոշում է ընդունել ապամոնտաժել «Ֆուկուսիմա-2» ատոմակայանը՝ ի լրումն 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժած հարեւան «Ֆուկուսիմա-1» կայանի: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
«Հաշվի առնելով Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում ատոմակայանի վերացման անհրաժեշտության վերաբերյալ կարծիքները՝ որոշում է ընդունվել «Ֆուկուսիմա-2» ատոմակայանի բոլոր ռեակտորների (1-ինից մինչեւ 4-րդ ռեակտորներ) ապամոնտաժման մասին»,- ասված է TEPCO-ի հաղորդագրության մեջ:
Կիոդո գործակալության տվյալներով՝«Ֆուկուսիմա-2» ատոմակայանի բոլոր ռեակտորների ապամոնտաժումը TEPCO-ի վրա կնստի 280 միլիարդ իեն կամ 2,6 միլիարդ դոլար: 2011 թվականի ողբերգության Ժամանակից ի վեր ատոմակայանն այլեւս չի գործում: Այսպիսով, պրեֆեկտուրայում ընդամենը կապամոնտաժվի 10 ռեակտոր. վեցը «Ֆուկուսիմա-1» կայանում եւ չորսը «Ֆուկուսիմա-2»-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: