Բաժիններ՝

Մի խումբ ճարտարապետներ առաջարկել են ժամանակավոր տաճար կառուցել Նոտր Դամի առջևի հրապարակում

Ֆրանսիայում ներկայացրել են Նոտր Դամի վերակառուցման ընթացքում միլիոնավոր հավատացյալների եւ զբոսաշրջիկների համար ժամանակավոր տաճարի նախագիծ: Դրա հեղինակներ են հանդես եկել Փարիզում գտնվող Gensler բյուրոյի ճարտարապետները:

Նախագիծը, որն ստացել է «Նոտր Դամի տաղավար» անվանումը, դարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեի կոչի արձագանքը, «ժամանակավոր տուն կառուցելու» Նոտր Դամի «ծխականների» համար, որը սաստիկ տուժել է այս տարվա ապրիլին տեղի ունեցած հրդեհից:

Ինչպես նշել է France-Presse գործակալությունը, այն դեպքում, եթե նախագիծը հավանության արժանանա Փարիզի իշխանությունների կողմից, կպահանջվի շուրջ վեց ամիս ժամանակավոր տաճարի ստեղծման համար, որի մակերեսը կկազմի 1,7 հազար քառակուսի մետր:

Նախագծի հեղինակներն առաջարկում են տաղավարը կառուցել Նոտր Դամ տաճարի առջեւի հրապարակում: Նախագծի համաձայն՝ շենքը կարող է օգտագործվել ոչ միան կրոնական արարողությունների, այլեւ ցուցահանդեսների եւ համերգների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031