Բաժիններ՝

Ղրիմը ռուսաստանցիների նախապատվության ցուցանիշով գերազանցել է Թուրքիային

Ռուսական առողջարաններն արտասահմանյաններից ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասված է «ՏուրՍտատ» տուրիստական պորտալի մամուլի տեղեկագրում, որն ստացել է «Լենտա.ռու»-ի խմբագրությունը:

Ծառայության տվյալների համաձայն, 2019 թվականի ամռանը հաճախելիության ցուցանիշով առաջատարը դարձել է Կրասնոդարի երկրամասը: Հունիսից մինչեւ օգոստոս այնտեղ 10,5 մլն զբոսաշրջիկ է ուղեւորվել Ռուսաստանից: Երկրամասի առավել մեծ ժողովրդականություն վայելող առողջարաններն են դարձել Սոչին, Անապան, Գելենջիկը եւ Եյսկը:

Երկրորդ դիրքն զբաղեցրել է Ղրիմը, ուր այցելել է շուրջ հինգ միլիոն ռուսաստանցի (11 տոկոսով ավելի, քան 2018 թվականին), իսկ երրորդը՝ Թուրքիան (4,4 մլն ճանապարհորդ):
Բացի այդ, թոփ-5-ում տեղ են գտել Աբխազիան (850 հազար զբոսաշրջիկ) եւ Իտալիան (600 հազար):

Սեպտեմբերին ավելի վաղ Թուրքիան գլխավորել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների ցուցակը: Մասնագետների կողմից ստացված տվյալների համաձայն, 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիա է այցելել 2,649 մլն ռուսաստանցի, ինչը 16,1 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ժողովրդականությամբ երկրորդ ուղղությունը դարձել է Ֆինլանդիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս