
Հարավային Կորեայի նախագահի աջակցությունն ընկել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է Gallup Korea գործակալության կողմից: Հարցումը կատարվել է սեպտեմբերի 17-ից 19-ը:
Դրան մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,1 տոկոսը: Նախագահ Մուն Չժե Ինի կառավարությանը «դեմ» է արտահայտվել հարցման մասնակիցների 53 տոկոսը, ինչը 4 տոկոսային կետով ավելի է նախորդ հետազոտության արդյունքներից:
Մասնավորապես, հարցվածների դժգոհությունն են առաջացնում իշխանությունների գործողությունների անարդյունավետությունը երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման գործում, վիճելի վերադասավորումները կառավարությունում, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հետ մերձենալու միտումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: