Բաժիններ՝

Նյու Յորքի քաղաքագլուխը դուրս է գալիս նախագահական մրցարշավից

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից: Համապատասխան հայտարարությունը նա արել է սեպտեմբերցի 20-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես զգում եմ, որ նախնական ընտրությունների համար տվել եմ այն ամենը, ինչ կարող էի: Հաստատ իմ ժամանակը դեռ չի եկել, ուստի ես պատրաստվում եմ ավարտել իմ նախագահական արշավը»,-ասել է դե Բլազիոն: Այսօրվա դրությամբ նախագահական մրցարշավին մասնակցում է շուրջ 20 հավակնորդ: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ առաջադրվելու է նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ):

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելուն հավակնում է երկու հոգի՝ ԱՄՆ-ի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:

Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս