ՌԴ-ում պատրաստի կոնյակի արտադրությունը կտրուկ նվազել է հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումներից հետո
Ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումների սահմանումից հետո տեղական թորման գործարանները չեն կարողացել վերակառուցել իրենց մատակարարման շղթաները՝ սպիրտի շշալցման համար։ Այս մասին, Коммерсантъ-ի փոխանցմամբ, նշել է «Ալկոպրո» գիլդիայի ղեկավար Անդրեյ Մոսկովսկին։
Ռուսաստանում արտադրվող կոնյակի զգալի մասը հիմնված է Հայաստանից ներկրվող կոնյակի սպիրտների վրա։ Մատակարարումների սահմանափակումից հետո ռուսական գործարանները չեն կարողացել արագ գտնել համարժեք հումք, ինչի հետևանքով հունիսին կոնյակի արտադրությունը կտրուկ նվազել է։
Ռուս արտադրողների համար չափազանց դժվար էր վերակառուցել իրենց մատակարարման շղթաները մեկուկես ամսվա ընթացքում։ Այս ֆոնին՝ Ռուսաստանում պատրաստի կոնյակի արտադրությունը կտրուկ նվազել է։ Հունիսին արտադրությունը նվազել է 26.67 տոկոսով, իսկ տարվա առաջին կեսին՝ 6.6 տոկոսով։

