Բաժիններ՝

Կլիմայական գործադուլներ կանցկացվեն աշխարհի 156 երկրում

Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում: Այդ մասին հայտնել է ի պաշտպանություն կլիմայի գործադուլային շարժման հիմնադիր Գրետա Թունբերգը Twitter-ի իր օգտահաշվում:

Շվեդ աշակերտուհի Թունբերգն անցյալ տարի դպրոցում ուսման փոխարեն սկսել է գնալ Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով: Թունբերի նախաձեռնությունը վերածվել է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture-ի: «Վաղը մենք կվերադառնանք գործադուլի: Գլոբալ կլիմայական գործադուլը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 27-ը՝ 5225 ակցիա 156 երկրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

FridaysForFuture-ի ենթադրությամբ՝ ամենաընդգրկուն ակցիաները տեղի կունենան ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Կլիմայական գործադուլներն անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի առնչությամբ, որն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 23-ին: Գագաթնաժողովում երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ տաքացման կանխման գործողությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս