Բաժիններ՝

Փարիզում երիտասարդների երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի

Փարիզում ընդգրկուն երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ինչպես երթի կազմակերպիչները նշել են սոցիալական ցանցերի էջերում, ակցիայի նպատակը բողոք հայտնելն է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում իշխանությունների անգործության դեմ: Երթի սկսվելուց առաջ մի խումբ դեռահասներ հանրահավաք են կազմակերպել Ազգի հրապարակում: Երիտասարդներն իրենց հետ բերել էին ինքնաշեն պաստառներ՝ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, որոնցում բողոք է հայտնվում կլիմայական փոփոխությունների դեմ:

«Ելիր ի պաշտպանություն կլիմայի», «Մենք կլիմայից թեժ ենք», «Ջերմացրու քո սիրտը, այլ ոչ թե մոլորակը»,-բացականչում էին նրանք: Ցուցարարների շարասյունն Ազգի հրապարակից անշտապ սկսել է շարժվել Բերսի զբոսայգու ուղղությամբ, վանկարկելով ոչ միայն կլիմայի վերաբերյալ կարգախոսներ, այլեւ արտահայտություններ, որոնք ավանդական էին դարձել «դեղին բաճկոնավորների» ակցիաների համար: Ցուցարարների բազմության մեջ ուրբաթօրյա երթում կարելի է տեսնել այդ շարժման մասնակիցների:

Ակցիան հանգիստ է ընթանում, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Շաբաթ օրը պլանավորվում է շարունակել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողությունները. Փարիզում նախատեսված է հերթական կլիմայական երթը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի մայրաքաղաքի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներ դուրս կգան «դեղին բաճկոնավորները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս