Բաժիններ՝

Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը

71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Գալինան դրսում ծաղիկներով էր զբաղված, երբ լսել է երեխաների ճիչերը և նկատել երեխային։ Նրա ձախ ձեռքը վիրահատված է, ուստի նա ստիպված է եղել տղային բռնել միայն աջ ձեռքով։ Երեխայի հետ ամեն բան լավ է, իսկ ահա Գալինան հիվանդանոց է ընկել կոտրվածքներով», – պատմել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ Քեոսայանի անվան մրցանակը` մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Կալինինգրադում՝ բնակելի շենքի բակում։ Դոլգալևան բռնել է չորրորդ հարկի պատուհանից ընկած տղային։ Երեխան չի տուժել, սակայն թոշակառուն հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի, թիակի, անրակի և կրծոսկրի կոտրվածքներով։

Կինը պատմել է, որ գործել է բնազդաբար և առանց մտածելու վազել է երեխային փրկելու։

Քեոսայանի անվան մրցանակն արդեն շնորհվել է Բուգուրուսլանից երկու դաստիարակչուհիների, Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին, բակապան Խայրուլո Իբադուլլաևին, որը Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխայի է փրկել, Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք բաճկոնի օգնությամբ փրկել են տասներորդ հարկի պատուհանից ընկած տղային, Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևին, որը 68 օր միայնակ դիրքեր է պահել Կրասնոարմեյսկի ուղղությամբ Գրիշինո բնակավայրի շրջանում, Դաղստանի բնակիչներ Աբդուրախման Աբդուրախմանովին, Խատիբ Ջաբրայիլովին և Յուսուպ Մագոմեդովին, որոնք փրկել են երեխաներին ջրհեղեղի ժամանակ, ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովին և Զաուր Ռամազանովին, որոնք Խանտի Մանսիյսկում հրդեհի ժամանակ այրվող տնից չորս մարդու են փրկել, Կազանի բնակիչ Գալիա Սիտդիկովային, որը լճում խեղդվող երեխայի է փրկել, Կանսկից ուսանող Կիրիլ Ցարուլիցային, որը հրդեհից փրկել է երկու երեխաների և նրանց մորը, Կրասնոդարի բնակիչ Ալեքսանդր Վոևոդային, որը առևտրի կենտրոնում 19-ամյա հարձակվողի է վնասազերծել և Ստավրոպոլից 12-ամյա Պլատոն Շեինին, որը ջրում երկու խեղդվող երեխաների է փրկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031