Ռուսական արտահանման համար ռուբլով վճարումների մասնաբաժինը հասել է ռեկորդային 62%-ի. ՌԴ ԿԲ
Ռուսական արտահանման դիմաց իրականացվող վճարումներում ռուբլու մասնաբաժինը հասել է ռեկորդային 62%-ի՝ վկայում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները։
Հիմնական առևտրային գործընկերները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և Բելառուսը, ակտիվորեն օգտագործում են ռուսական ազգային արժույթը հաշվարկների համար։ Բացի այդ, Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ անցել է ռուբլով և «բարեկամ» երկրների արժույթներով հաշվարկների Աֆրիկայի հետ (գործարքների գրեթե 95%-ը)։
«Իզվեստիա» պարբերականը նշում է, որ ապադոլարացումը նվազեցնում է արտաքին առևտրի կախվածությունը արևմտյան ենթակառուցվածքներից, քանի որ ռուբլով վճարումները չեն ենթարկվում պատժամիջոցների։ Ի լրումն, դրանց իրականացումը հաճախ ավելի էժան է, քան այլ արժույթների դեպքում։

