Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարևը գրել է. «Առայժմ ես որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ մոտ ապագայում հնարավոր լինի լուծել ամենագլխավոր հարցը՝ քաղաքական վարչակարգի փոփոխությունը։
Այսինքն՝ Արևմուտքը ներկայիս իրավիճակում թույլ չի տա փոխել քաղաքական վարչակարգը։ Այն լիովին բավարարում է նրանց։
Կարևոր չէ, թե ինչ ազգանուն կհնչեցվի՝ Զելենսկի՞, Զալուժնի՞, թե՞ որևէ այլ անձ»։

