Բաժիններ՝

Բայդենը պահանջել է հետաքննել Թրամփի հայտարարությունները

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն եւ իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ:

«Դա, ինչպես երեւում է, իշխանության անսահման չարաշահում է: Հեռախոսով կապվել օտարերկրյա ղեկավարի հետ, որը ձգտում է օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից, եւ հարցնել իմ մասին եւ այլ բաներից (…) վրդովեցուցիչ է»,- ասել է Բայդենն՝ Այովայի նահանգում ելույթ ունենալով իր նախընտրական արշավի շրջանակներում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազույցի ընթացքում նրա հետ քննարկել է կոռուպցիան:

«(Խոսեցինք), հիմնականում, կոռուպցիայի մասին, այն մասին, որ մենք չենք ցանկանում, որ մեր մարդիկ, ինչպիսիք են (նախկին) փոխնախագահ Ջո Բայդենը եւ նրա որդին, Ուկրաինայում նպաստեն կոռուպցիային»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում փորձել է Զելեսնսկուն համոզել հետաքննություն սկսելու նախկին փոխնախագահի որդի Հանթեր Բայդենի նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս