Հայաստանը Իրանին պետք է բացատրի Հայաստան-Իսրայել համագործակցության առանձնահատկությունը

Երեկ կառավարության նիստում գործադիրը որոշեց, որ ՀՀ դեսպանություն պիտի բացվի Իսրայելում` Թել Ավիվում։

Արդյոք սա չի՞ հարուցի արաբական որոշ երկրների, ինչպես նաև՝ հարևան Իրանի դժգոհությունը, ի՞նչ ռիսկեր և նրբություններ պետք է հաշվի առնել:

168.am-ի հետ զրույցում արաբագետ, արևելագետ Արաքս Փաշայանը համաձայնեց` Իրանին սա դուր չի գա.

«Իրանի հետ կապված պետք է նկատի ունենանք, որ նրանք, բնականաբար, գոհունակությամբ չեն ընդունելու սա: Այսինքն` իրենք այս լուրից լարվելու են, Իրանի համար սա որոշակի մտահոգություն է լինելու: Ինչ վերաբերում է արաբական երկրներին, չեմ կարծում, որ արաբական երկրներն այս հարցը շատ ցավոտ կընկալեն: Կրկնում եմ` ավելի ցավոտ կլինի Իրանի պարագայում, բայց իրենք պիտի գիտակցեն, որ Իսրայելում դեսպանության բացումը և, ընդհանրապես, Հայաստան-Իսրայել հարաբերությունները որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չեն, պարզապես նպատակ կա զարգացնել Հայաստան-Իսրայել համագործակցությունը»:

Արևելագետի կարծիքով` Հայաստանը պետք է փորձի բացատրել Իրանին այս համագործակցության առանձնահատկությունը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս