Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլային թիմի հետ. միայնակ հաղթելն անհնար է
«Թույլ տվեք սկսել ֆուտբոլային փոքրիկ համեմատությամբ։ Ոչ մի թիմ չի հաղթում շնորհիվ միայն մեկ փայլուն խաղացողի։ Անհրաժեշտ են դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ, հարձակվողներ։ Եվ այո, բոլորը նկատում են այն խաղացողին, որը խփում է հաղթական գոլը։ Սակայն յուրաքանչյուր հաջողակ ֆուտբոլիստի և խաղադաշտում գտնվող յուրաքանչյուր հաջողակ թիմի հետևում կան բազմաթիվ ուրիշներ՝ նրանք, ովքեր պահեստայինների նստարանին են կամ կուլիսներում։ Յուրաքանչյուրը կարևոր է։ Միայնակ ոչ ոք չի հաղթում։ ՆԱՏՕ-ն կառուցված է ճիշտ նույն կերպ», -հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

