Աֆղանստանի հարավում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 39-ի
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին։ Նրա տվյալներով՝ շուրջ 140 մարդ վերքեր է ստացել: Associated Press գործակալությունը սեպտեմբերի 19-ին տեղեկացրել էր 20 զոհվածի եւ 90 տուժածի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել Կալաթա քաղաքի հիվանդանոցում:
«Զոհվածներից երկուսը զինծառայողներ են: Մնացած զոհերը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք, երեխաներ, պացիենտներ եւ այցելուներ: Հիվանդանոցն ամբողջությամբ ավերված է»,-ասել է նահանգապետի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: