Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դամասկոսում զբոսաշրջության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան», – հայտնել է ՆԳՆ-ն:
Ավելի վաղ Paris Match հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Մակրոնը չի եղել Դամասկոսի այն հյուրանոցում, որտեղ կանգ էր առել իր այցի ընթացքում, երբ դրա մոտակայքում պայթյուններ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Մակրոնը Դամասկոս է ժամանել երկուշաբթի երեկոյան, սա 2008 թվականից ի վեր Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա։ Մակրոնը ԵՄ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելում է Սիրիա այնտեղ իշխանափոխությունից հետո:

