![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ Տեխաս նահանգում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/988927.jpg)
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Փոթորկի հետևանքով նահանգում հեղեղումներ են սկսվել: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Տեղի իշխանություններն ավելի քան հազար մարդու են փրկել ու էվակուացրել:
Ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ տեղումների քանակն առաջիկայում նվազելու է: