
Ջոնսոնը և Թրամփը պայմանավորվել են առեւտրական համաձայնագիր կնքել մինչև 2020 թվականի հուլիսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջեւ առեւտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչեւ 2020 թվականի հուլիսը: Այդ մասին հայտնել է բրիտանական Sun-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Հայտարարությունը կարող է արվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «հարթակներում» երկու ղեկավարների հանդիպման արդյունքներով, որը նախատեսված է սեպտեմբերի 24-ին, նշված է հաղորդագրության մեջ: Ինչպես հրատարակությանն ասել է կառավարության բարձրաստիճան մի աղբյուր, «մինչեւ հուլիս գործարք կնքելու քաղաքական կամք այժմ ունեն երկու կողմերն էլ»:
«Դա մեծ հաղթանակ է մեզ համար, եւ Թրամփը շատ է ցանկանում այդ մասին բացականչել Նահանգներում»,- մեջբերում է թերթը աղբյուրի ասածը:
Նա հավելել է, որ «Ատլանտիկայի երկու կողմում էլ կա այն բանի ըմբռնումը, որ դա անհրաժեշտ է անել հենց այդ ժամանակ, քանի որ դրանից շատ չանցած ԱՄՆ-ում կսկսվի ընտրարշավը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: