Բաժիններ՝

Պենտագոնը Թրամփին կներկայացնի սաուդյան օբյեկտների վրա գրոհներին պատասխանի տարբերակները. AP

Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Իրանը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրանց տեղեկատվության համաձայն, Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ «Պենտագոնի ներկայացուցիչները կնշեն Իրանի այն թիրախների ցուցակը, որոնց կարող են հարվածներ հասցվել օդից»: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է AP-ն, նրանք մտադիր են Միացյալ Նահանգների ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ «Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի»:

Թրամփն ինքը սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում (Կալիֆոռնիայի նահանգ), պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ պատերազմ չի ցանկանում: Միեւնույն ժամանակ ավելի ուշ նա հնարավոր է համարել, որ իրադրությունը «չկարգավորվի խաղաղ ճանապարհով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս