Բաժիններ՝

Հնդկաստանում արգելել են էլեկտրոնային սիգարետները

Հնդկաստանի ֆինանսների եւ կոպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է երկրի տարածքում էլեկտրոնային սիգարետների արգելման մասին: Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը:

«Արգելված են էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, փոխադրումը, պահպանումը եւ դրանց հետ կապված գովազդը»,-ընդգծել է գերատեսչության ղեկավարը: Օգոստոսի 22-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել էր արգելել էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը երկրի ամբողջ տարածքում եւ այդ արգելքը խախտելու համար պատիժ սահմանել ընդհուպ մինչեւ բանտարկություն:

Հնդկաստանում, որի բնակչությունը կազմում է 1,35 մլրդ մարդ, հաշվում է 106 մլն չափահաս ծխող: Ծխախոտ օգտագործող մարդկանց թվաքանակով այս երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: Ավելի վաղ Հնդկաստանի 29 նահանգներից 16-ի եւ յոթ վարչական տարածքների իշխանությունները էլեկտրոնային սիգարետների արգելք էին սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս