Բաժիններ՝

Լեհաստանում խանութները չվաճառված ապրանքներն աղքատներին կտան

Լեհաստանի սեյմն օրենք է ընդունել, համաձայն որի` խանութները պարտավոր կլինեն չվաճառված ապրանքները ուղղել սոցիալական կարիքներին: Այս մասին հաղորդել է Rzeczpospolita պարբերականը։

Սա վերաբերելու է նաև այն ապրանքներին, որոնց պահպանման ժամկետը ավարտին մոտ է, կամ որոնց ապրանքային տեսքը վաճառքի համար անպիտան է։

Առաջին երկու տարիներին ուժի մեջ մտած այս օրենքը վերաբերելու է միայն ավելի քան 400 քմ տարածք ունեցող մեծ խանութներին։ Դրանից հետո օրենքը կտարածվի նաև առևտրի ավելի մանր կետերի վրա։

Օրինախախտները տուգանք կվճարեն ամեն մի դեն նետված կիլոգրամի համար։

Ձեռնարկություններն իրենք կարող են ընտրել այն բարեգործական կազմակերպությունը, որին կհանձնեն ապրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս