Ռուսաստանը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ռուսական ավիաշինական կորպորացիայի տնօրենը մասնավորապես նշել է.

«Որոշ ավիաընկերությունների հետ արդեն հանդիպել ենք և նշել, որ պատրաստ ենք ներկայացնել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռները: Բացի այդ Թուրքիան, որպես զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր, կարող է հետաքրքրվել համատեղ արտադրության նախագծերով»:

Սլյուսարի փոխանցմամբ` թուրքական և ռուսական կողմերը հանդիպումներ են ունեցել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:

Սլյուսարը նաև նկատել է տվել, որ ռուսական արտադրության «MS -21-300» նոր ուղևորատար ինքնաթիռի արտասահմանյան առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս