Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրը Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ հայտարարել է, որ եթե այն տեղի է ունեցել Իրանի տարածքից, թագավորությունը դա կհմարի «պատերազմի ակտ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ալ Ջուբեյրը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թագավորությունը կանի ամեն ինչ Իրանից պաշտպանվելու համար՝ ընդ որում, նշելով, որ ռազմական սցենարը «վերջին տարբերակն» է։
«Մենք համարում ենք, որ Իրանը կրում է դրա պատասխանատվությունը, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռները և անօդաչուները… պատրաստված էին Իրանում և առաքված Իրանում»,- հայտարարել է պետնախարարն ամերիկյան CNN հեռուստաալիքին։
«Սակայն այն դեպքում, եթե գրոհը իրականացված է ձեր (Իրանի – «ՌԻԱ Նովոստի») տարածքից, մենք հայտնվում ենք այլ կատեգորիայում… Դա կգնահատվի որպես պատերազմի ակտ»,- հավելել է ալ Ջուբեյրը։