Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդպես էլ հանդիպում չանցկացրեցին Եթովպիայում:
Ոստիկանության տասը աշխատակիցներ եւ յոթ զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման զինվյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Երեք մարդ է զոհվել մարտի 8-ին ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդոյի միջազգային օդանավակայանի մերձակայքում Piper PA-31P ոչ մեծ երկշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Անհայտ մի տղամարդ ռուսական դրոշ է նետել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վրա, երբ նա դուրս էր գալիս դատարանի դահլիճից:
Թբիլիսին խոստացել է սերտորեն աշխատել Եվրամիության հետ Վրաստանից ԵՄ-ի երկրներ անօրինական միգրացիան նվազեցնելու համար, որը շարունակվում է անայցագիր ռեժիմի չարաշահման հետեւանքով:
ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն:
Անբարենպաստ եղանակային պայմանների, այդ թվում՝ ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ առաջընթաց է համարում միջուկազերծման աշխատանքն սկսելու շուրջը ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված համաձայնությունները, բայց պատժամիջոցներն առայժմ կպահպանվեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին:
ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել, Դոնալդ Թրամփը համաձայնել է:
Սիրիայի արևելյան Ղութայի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, որոնց ընթացքում աճում է զոհերի թիվը: Այս մասին է ահազանգում Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Ճապոնիայի պատմության մեջ Տոկիոյի առաջին կին նահանգապետը՝ Յուրիկո Կոյիկեն, այն կարծիքին է, որ կանանց ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում այն պատճառով, որ այժմ այն տեղերում, որտեղ որոշումներ են ընդունվում, տղամարդիկ դեռեւս ավելի շատ են։
Մոսկվայում ուռուցքաբանը սպառնացել է կտրել հիվանդ կնոջ ոտքը, եթե նա բուժման համար չվճարի 100 հազար ռուբլի, անհանդուրժելի պատմության մասին պատմում է Mash-ը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, մկրտության ծիսակատարություն է անցել. նա անգլիկանություն է ընդունել:
«Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ և ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր»:
Ֆրանսիայի խոշորագույն ընկերությունների վարչություններում կանանց բաժինը վերջին վեց տարում ավելացել է 180 տոկոսով:
Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրո է անհետացել 2011 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված լիբիական ակտիվներից:
Մետաղների համար ԱՄՆ-ի մաքսերից Եվրամիության երկրներից մեկի բացառումը, ներառյալ Մեծ Բրիտանիան, ավտոմատ կերպով տարածվում է հանրակցության ամբողջ մնացած տարածքի վրա:
Վրաստանի եւ Սերբիայի միջեւ այցագրային ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, նախքան վավերացման համապատասխան ընթացակարգերի ավարտվելը:
Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մահավճիռ է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Աբու Ումար ալ Բաղդադիի քրոջ նկատմամբ:
Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվորեն է գործում եւ իրենից ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան առաջ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարող են համաշխարհային ասպարեզում մրցակիցներ լինել, բայց ոչ հակառակորդներ, Չինաստանը մտադիր չէ համաշխարհային ասպարեզում փոխարինել Միացյալ Նահանգներին:
Ֆրանսիան Ռուսաստանը համարում է մեծ տերություն, որին պետք է հարգել, սակայն Փարիզը հարցեր ունի կապված արտաքին քաղաքականության բնագավառում Մոսկվայի գործողությունների հետ:
Եվրամիությանը եւ Թուրքիային գազի մատակարարումների համար գազատարի կառուցման շուրջը Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները շարունակվում են, վերջնական համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ:
Գերմանիայի գործող արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի ընդգրկվի երկրի նոր կառավարության կազմում:
Կուբայի իշխանությունները մարտի 7-ին երկրի տարածք մուտքի հարցում մերժել են Կուլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանային եւ Բոլիվիայի նախկին ղեկավար Խորխե Կիրոգային, որոնք «կապված են հակակուբայական սադրանքի հետ»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրենը հայտարարել է, որ դուրս է գալիս Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից:
Եվրամիության ինստիտուտների ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակն ավելի ու ավելի է աճում: