Բաժիններ՝

Չինաստանի վարչապետը հայտարարել է, որ 2023 թվականին կթողնի իր պաշտոնը

ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարում կթողնի Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։

«Ընթացիկ տարին իմ վերջին տարին է Պետխորհրդի վարչապետի պաշտոնում»,-նա հայտարարել է մամուլի ասուլիսում, որն անցկացվել է Պեկինում աշխատանքն ավարտած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի շրջանակներում (ԺՆՀԺ): Լի Կեցյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2013 թվականից, Չինաստանի Սահմանադրությունը սահմանափակում է կառավարության ղեկավարի պաշտոնում երկու հնգամյա ժամկետով գտնվելու ժամանակը:

Դիտորդները կարծում են, որ հաջորդ՝ 14-րդ գումարման ԺՆՀՑ-ի առաջին նստաշրջանում, Չինաստանի կառավարության ղեկավար մարմինների կազմը լրջորեն կնորացվի: Իշխանության մարմիններում պաշտոնների թեկնածուները կորոշվեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին կայանալիք Չինաստանի կոմկուսի 20-րդ համագումարում: Միեւնույն ժամանակ, նրանց գնահատումներով, Սի Ծինպինը կպահպանի ՉԺՀ-ի նախագահի իր պաշտոնը, քանի որ, Սահմանադրության մեջ մտցված փոփոխություններին համապատասխան, այդ պաշտոնում գտնվելու ժամկետը չի սահմանափակվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս