Ճապոնիայի կառավարությունը մարտի 6-ին հաստատել է հատուկ հրամանագիրը, որը բացում է 2019 թվականի ապրիլի 30-ին ներկայիս Ակիհիտո կայսեր հրաժարման արարարողության անցկացման ուղին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյի ավտոշարասյունը հարվածել-գցել է տարեց մի տղամարդու, որը վազելով անցնում էր ճանապարհը:
ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում:
Եգիպտոսի Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, ինքնաթիռ, որն Օմանի մայրաքաղաքից մեկնում էր Կահիրե, մարտի 6-ին հարձակվել է անձնակազմի անդամների վրա եւ փորձել անցնել օդաչուի խցիկ:
Սաստիկ քամին պոկել է Չինաստանի Նանչան քաղաքի օդանավակայանի թերմինալի տանիքը՝ խուճապ առաջացնելով ուղեւորների շրջանում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը գնահատել է «գերազանց» եւ հայտնել, որ դրա հիմնական թեմաներն են դարձել «Իրանը, Իրանը եւ Իրանը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն գնդակի հետ վարվելու հմտություններ են ցուցադրել մոսկովյան Կրեմլի կանաչ հյուրասենյակում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Դուք գնում եք խանութ, ձեր գրպանում գումար կա, իսկ հոգում՝ ինչ-որ բան գնելու ցանկություն, բայց եթե այդ բուտիկում ինչ-որ բան չկա, դուք կգնեք հարևանից։ Նույնը վերաբերում է նաև զենքին»։
Շրի Լանկայում արտակարգ դրություն է սահմանվել բուդդայականների եւ մուսուլմանների կրոնական համայնքների միջեւ մի քանի օր շարունակվող անկարգություններից հետո:
«Արցախը սուբյեկտ է, որը չի համարվում ՀԱՊԿ անդամ։ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ, և հետևաբար, այդ կազմակերպության շրջանակներում եղած բոլոր որոշումները, փաստաթղթերը վերաբերում են նաև Հայաստանին»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեում (ԿԽՄԿ) հայտարարել են, որ հարկադրված են դադարեցնել մարդասիրական օգնությունն Արեւելյան Գութայի բնակիչներին:
Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունը ծանուցագիր է ուղարկել Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին՝ խնդրելով մարտի 14-ին հանցաքննության գալ իր նախագահության տարիներին ծառայողական լիազորությունների չարաշահման գործով:
Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները:
Հնդկաստանի Գուջարաթի նահանգում բեռնատարը, որում գտնվում էին հարսանիքի շտապող հյուրերը, դուրս է ընկել կամրջից եւ շրջվել, զոհվել է 26 մարդ:
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի:
Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ պատվիրակի այցը ԿԺԴՀ խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում Կորեական թերակղզում:
Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները եւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների արտաքսումն իրենց տներից՝ չնայած Ռաքհայնի նահանգ հումանիտար մուտք ապահովելու վերաբերյալ երկրի կառավարությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերին:
Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին:
Միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տոռենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ է Մադրիդի բանտում։
Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլն դոլար):
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է հարավկորեական պաշտոնյաների պատվիրակությանը:
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Սինգապուրի մետրոպոլիտենի (MRT) ղեկավարությունը հրաժարվում է գնացքների կառավարման ավտոմատ համակարգից՝ կապված երթեւեկության ընթացքում մշտական ընդհատումների հետ:
Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութները դատարկվել են ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որի պատճառը «Էմմա» փոթորիկն է:
ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները:
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: