Գերմանիայում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի համերգի կազմակերպիչները հարկադրված են եղել նրա շոուն Էսենի օդանավակայանից տեղափոխելու Դյուսելդորֆ այն երկյուղների պատճառով, որ միջոցառումը կարող է բացասաբար ազդել արտույտների պոպուլյացիայի վրա:
Ոչ ոք չի շահի այն առեւտրական պատերազմում, որը կարող է հրահրվել ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումից:
Ուղղաթիռ է կործանվել Չեչնիայի հարավի լեռներում
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հիասթափվել ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամից, նա հիասթափվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անկանխատեսելի համակարգից:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ արաբական չորս պետությունների կողմից Կատարի շրջափակումը կարող է շարունակվել տասնամյակներ՝ այդ իրադրությունը համեմատելով ԱՄՆ-ի կողմից Կուբայի բազմամյա շրջափակման հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։
Հրդեհ է բռնկել դանիական Maersk բեռնատար նավում, որի վրա եղել են անձնակազմի 27 անդամներ, չորսը համարվում են անհայտ կորած:
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Չոն Ըհ Յոնը այս շաբաթ կայցելի ԱՄՆ, որտեղ երկրի ղեկավարությանը կտեղեկացնի ԿԺԴՀ իր ուղեւորության եւ նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքների մասին: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է նախագահի վարչակազմը:
Ձեռնարկիչները Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, մարտի 7-ին հայտնել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում։
Ռուսական շոու բիզնեսի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը, որն ստացել է «Ուղեցույց աստղ» անվանումը, ինչպես նաեւ նկարահանել են տեսահոլովակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է լավատեսություն տածել Կորեական թերակղզում լարվածության թուլացման հեռանկարների առթիվ, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Փիթեր Նավառոն կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը՝ պաշտոնաթողություն խնդրած Գերի Քոնի փոխարեն:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերի Քոնը հայտարարել է առաջիկա շաբաթներին պաշտոնաթող լինելու մասին։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Միացյալ Նահանգները հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան:
ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մարտի 4-ին կողոպտիչները 5 միլիոն դոլար են գողացել այն ինքնաթիռից, որը գտնվում էր Վիրակոպուս օդանավակայանի բեռնահամալիրում
Սաստիկ ժայթքում է արձանագրվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեղռնաշղթայի Սիմոե գործող հրաբխում, խառնարանի վրա ծխի եւ մոխրի շուրջ 2,3 հազար մետր բարձրությամբ սյուն է գոյացել:
SpaceX ընկերությունը մարտի 6-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 կապի արբնայակը՝ շուրջ 6 տոննա քաշով:
Բելգիայի դեղատները մարտի 6-ից միջուկային անվտանգության նոր պլանին համապատասխան կկարողանան անվճար յոդային պաստեղներ տալ բոլոր ցանկացողներին:
Միջազգային մամուլը շարունակում է քննարկել 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` փորձելով կանխատեսումներ անել, թե երբ կսկսվի կարգավորման նոր գործընթաց Հայաստանի և Թուրքիայի միջև:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի՝ Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Կորեայի քաղաքացիների համար սահմանվում է առանց մուտքի վիզայի ռեժիմ։
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չպետք է հարցականի տակ դնեն հրթիռային ծրագրի ստեղծման Իրանի իրավունքը, հարկ է, որ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները դադարեցնեն իրենց սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանին:
Իրանի Իսլամական Խորհրդի Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերին, որը գլխավորում է երկրի պատվիրակությունը Սարատովում հրավիրված Առաջին տնտեսական համաժողովում, առաջարկել է երկկողմ անայցագիր ռեժիմ սահմանել Իրանի եւ Ռուսաստանի համար։