
Բայդենը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողության: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Ժամը 10:15-ին (Երեւանի ժամանակով 19:15-ին) նախագահը կհայտարարի Ռուսաստանին հետագայում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողությունների մասին»,-հաղորդվում է Բայդենի աշխատանքի մարտի 11-ի ժամանակակարգում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բայդենն ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, կոչ կանի՝ հրաժարվել «Ռուսաստանի հետ նորմալ առեւտրական հարաբերություններից» եւ բարձրացնել ռուսաստանյան ներմուծման մաքսատուրքերը: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին:
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: