Բաժիններ՝

Թեհրանն առաջարկում է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին բանակցությունների համար

Թեհրանն Իսլամական Հանրապետությունն առաջարկում է որպես հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Մենք հանդես են գալիս (Ուկրաինայի իրադրության) քաղաքական (լուծման) եւ բանակցությունների օգտին: Անցյալ շաբաթ ես (ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ) Լավրովին հայտնեցի, որ Իրանը պատրաստ է դառնալու հարթակ երկու կողմերի համար»,- մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:

Նախարարը հավելել է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառն «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք հրահրեցին Կրեմլին՝ փորձելով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը»: Մայիսի 19-ին կայացել է Լավրովի եւ Ամիր Աբդոլլահիյանի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները եւ Ուկրաինայի շուրջ իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս