
ԿԺԴՀ-ն կատարել է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap

ԿԺԴՀ-ն կատարել է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սաքի փորձարկումներ: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի դիվանատունը։
«Նշվել է, որ յոթերորդ միջուկային փորձարկումների նախապատրաստման շրջանակներում (ԿԺԴՀ-ն) փորձարկում է միջուկային ճայթեցնող սարքի աշխատանքը»,- ասել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Կիմ Թե Հյոն: Այդ աշխատանքն ընթացել է ոչ Փունգերիի միջուկային զինափորձարանում, ասել է նա: Նա նաեւ նշել է, որ միջուկային փորձարկումների անցկացման հավանականությունն առաջիկա երկու ամսում փոքր է, բայց դրանից հետո բակավականչափ էական:
Մայիսի 24-ին ավարտվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Ճապոնիա, մայիսի 20-ից մինչեւ 22-ը նա եղել է Հարավային Կորեայում: Մինչ այդ Վաշինգտոնում եւ Սեուլում հայտարարել են հրթիռային արձակումներ անցկացնելու հնարավորության մասին Միացյալ Նահանգների ղեկավարի ասիական շրջագայության ժամանակ: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը նաեւ ասել են մայիսին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկումների կազմակերպման հնարավորության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: