Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031