Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է իրանցի բարձրաստիճան սպայի վերացնելու մասին. New York Times

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին ծանուցել են, որ ոչնչացրել են իրանական բանակի բարձրաստիճան սպայի, որը, ենթադրվում է, պատասխանատու է եղել ամբողջ աշխարհում իսրայելացիների եւ այլ երկրների քաղաքացիների սպանության համար: Այդ մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Այդ տվյալների համաձայն, խոսքը Սայադ Խոդայիի մասին է, որն զբաղեցնում էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, որին «հանձնարարվել էր սպանել աշխարհի տարբեր մասերում գտնվող առանձին մարդկանց»:

Թերթը պնդում է, որ Խոդայիին ոչնչացրել են անցած կիրակի օրը՝ մայիսի 22-ին, Թեհրանում գտնվող իր տան մերձակայքում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, երկու զինված անձինք մոտեցել են նրա մեքենային, որից հետո նրա վրա արձակել առնվազն հինգ գնդակ:

Դրանից հետո պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի մեջ մեղադրել է Իսրայելին, իսկ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը խոստացել է խիստ պատասխան տալ այդ սպանության համար: Խադային, ի թիվս այլ բաների, պատասխանատու է եղել Մերձավոր Արեւելքում իրականացված գործողության համար, բայց դրանով նրա գործունեության արեալը չի սահմանափակվել: Հրատարակությունը գրում է, որ նրա թիրախների թվում նաեւ եղել են քաղաքացիական եւ պաշտոնատար անձինք՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Քենիայից, Եթովպիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս