
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կանցկացնի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կհավաքվի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստի: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 25-ին տարածված ծրագրում։
ԿԺԴՀ-ն նախօրյակին կատարել է երեք հրթիռային փորձարկումներ: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչին, սպասվում է քվեարկություն ամերիկյան բանաձեւի նախագծի շուրջ, որը նախատեսում է Փենյանի դեմ պատժամիջոցների խստացում:
Ըստ Սեուլի տեղեկատվության՝ մայիսի 25-ին ԿԺԴՀ-ն կատարել է երեք բալիստիկ հրթիռների արձակում: Հարավկորեացի զինվորականների գնահատումներով՝ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Ըստ որում փոքր հեռահարության հրթիռներից մեկի արձակումը, հավանաբար, ավարտվել է անհաջողությամբ:
Ի պատասխան Փենյանի փորձարկումների կատարվել են հարավկորեական եւ ամերիկյան երկու հրթիռների արձակումներ Ճապոնական ծովի կողմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: