Բաժիններ՝

«Տեղափոխվել են, ի սեր Աստծո, թող աշխատեն»․ Պուտինը՝ ՀՀ տեղափոխված ՏՏ ռուս մասնագետների մասին

Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստի ընթացքում ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է  ՏՏ ռուս մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու փաստին։ «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային գործունեության նոր հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում Պուտինը հայտարարել է, որ որևէ  խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ ռուս մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու մեջ։

ՌԴ նախագահն  ասել է, որ Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, սակայն ոչ այն պատճառով, որ «ՏՏ մասնագետների մի մասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան»։ «Տեղափոխվել են, լավ, ի սեր Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ այս իրավիճակն ինչ-որ առումով «մարտահրավեր» է Ռուսաստանի համար, որը ցույց է տալիս, որ երկրում անհրաժեշտ է ավելի լավ պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր չեն հեռացել։  «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ապահովենք»,- ասել է նա։ Նա նշել է, որ Ռուսաստանը սկսել է կենտրոնացնել իր տնտեսական, ֆինանսական և վարչական ռեսուրսները բեկումնային ուղղություններում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս