Բաժիններ՝

Լեհաստանն ապահովել է գազի մատակարարումները ձմեռային ժամանակաշրջանում. կառավարություն

Լեհաստանն ապահովել է գազի մատակարարումներն առաջիկա ձմռան ժամանակաշրջանում: Այդ մասին հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը հայտարարել է Polsat հեռուստաալիքի եթերում։ «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ գազի մատակարարումների տեսակետից մեզ վտանգ չի սպառնում, եթե խոսքը ձմեռային տարեշրջանի մասին է»,-հայտարարել է Մյուլլերը:

Ավելի վաղ լեհական PGNIG կոնցեռնի նավթագազային վարչության նախկին նախագահ Պյոտր Վոզնյակը հայտարարել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման կապակցությամբ Լեհաստանը կարող է չհասցնել գազի պաշարներ ստեղծել առաջիկա ձմռան համար: Մյուլլերի խոսքով՝ Վոզնյակի խոսքից հետո նա զրուցել է կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվայի հետ: «Պարոն Վազնյակը չունի ընթացիկ տեղեկատվություն, նա վարչության նախագահ է եղել մի քանի տարի առաջ»,-նշել է Մյուլլերը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանը որոշել է վաղաժամկետ լուծարել «Գազպրոմ»-ի հետ պարտավորագիրը, որով տարեկան ստացել է 10 միլիոն խորանարդ մետր ռուսաստանյան գազ: Այդ ծավալը Լեհաստանը մտադիր է փոխարինել, մասնավորապես, հեղուկացված գազով, որը մատակարարվելու է ԱՄՆ-ից եւ արաբական տարածաշրջանի երկրներից, ինչպես նաեւ նորվեգական առափնյա ծանծաղուտից գազով՝ Baltic Pipe գազատարով, որի շահագործումն սպասվում է սկսել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս