Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և  խստորեն դատապարտել այդ հարձակումը։

Ինչպես փոխանցում է տեղական BNA լրատվական գործակալությունը, Բահրեյնի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հունիսի 27-ին թագավորության տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածները համարել է ինքնիշխանության կոպիտ խախտում և  միջազգային նորմերի ու կոնվենցիաների կոպիտ խախտում, որոնք արգելում են քաղաքացիական թիրախների թիրախավորումը և անմեղ մարդկանց ահաբեկումը։

Գերատեսչությունը գործողությունը որակել է որպես տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ միջազգային ջանքերը խաթարող  մոտեցում ՝ դրա համար պատասխանատու համարելով Իրանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930