Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում համոզված են, որ Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են արդյունավետորեն հետաքննել ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը, որպեսզի մեղավորները գտնվեն ու պատասխանատվության ենթարկվեն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ին:
Tencent եւ Alibaba չինական ընկերությունները պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու դիրք են զբաղեցրել աշխարհի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100, 2018-ի առաջին տասնյակում, տեղավորվելով համապատասխանաբար հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականներում:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել է Իրանի մայրաքաղաքի շրջակայքում:
Իրանցի խորհրդարանականները մայիսի 30-ին պաշտպանել են Ալի Լարիջանիի թեկնածությունը Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի (մեջլիսի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի) նախագահի ընտրություններում:
Բելառուսի նախագահի օգնական – Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս:
Գլոբալ նավագնացային ընկերություններն արդեն սկսել են հրաժարվել Իրան բեռների փոխադրումներից, թեեւ մինչեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի ամիս ժամանակ է մնում:
Լույս մայիսի 30-ի գիշերը Փարիզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով հեղեղվել են փողոցները եւ մետրոյի մի քանի կայարաններ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեծ Բրիտանիայում Best for Britain շարժումից եվրաինտեգրացման կողմնակիցները հունիսի 8-ին արշավ են սկսում տարվա ընացքում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման համար:
ԱՄՆ-ի իշխանություններն, սկսած հունիսի 11-ից, կսկսեն սահմանափակել ամերիկյան այցագրերի գործողության ժամկետը, որոնք տրվում են Չինաստանից դիմողներից ոմանց:
Աֆղանստանի արեւելքում «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց «դաշտային հրամանատարներ» են սպանվել անվտանգության ուժերի կողմից երկրում անցկացված հատուկ գործողության ընթացքում:
Tesla ընկերության արտադրության ավտոմոբիլը Լագունա Բիչ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ինքնաղեկասարքի ռեժիմով ընթացքի ժամանակ բախվել է ոստիկանության կանգնած ավտոմեքենային:
Իրավակարգի ուժերը Փարիզում ձեռնամուխ են եղել միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը:
Կուբայի կենտրոնական մասում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հարուցած հեղեղումների պատճառով:
Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հրադադարի ռեժիմը հարվածների փոխանակումից հետո, որը շարունակվում էր գրեթե 24 ժամ:
106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը:
Մեծ Բրիտանիայում կայացել է Անձրեւորդերի ավանդական ամենամյա փառատոնը: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է ընթացել միջոցառումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջին երեք ամսում Չինաստանում ավելի քան 10 նոր մակնիշ է գրանցել իր բրենդի համար:
Սանկտ Պետերբուրգում լարագնացը 40 մետր բարձրությամբ Նեւայի վրայով անցել է մասերն անջատած Դվորցովի կամրջի հենամեջերի միջեւ:
Մայիսի 29-ին Կիևում սպանվել է լրագրող Արկադի Բաբչենկոն:
«Վստահ չեմ, որ մենք շոշափելի արդյունք կունենանք, բայց կունենանք գոնե վերահսկելի փխրուն խաղաղություն շփման գծում մինչև հակամարտության ամբողջական կարգավորումը»,- ասաց Ալեքսանդր Ռարը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աշխարհի կողմից այդ հանրապետությունների ճանաչման գործընթացի միայն սկզբն է:
Դատախազությունը Լիեժում տեղի ունեցած հրաձգության հետաքննություն է սկսել հակաահաբեկչական հոդվածով:
Տասնյակ պաղեստինցիներ մայիսի 29-ին սկսել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու՝ «Ազատության նավեր» կոչվող ակցիան:
Իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների:
Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին:
ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել է Պեկին, որտեղից կուղեւորվի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին: