Հարավային Կորեան պլանավորում է ևս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային
Հարավային Կորեան պլանավորում է որպես օգնության հերթական խմբաքանակ Ուկրաինային ուղակել 1,1 միլիոն դոլարի հակագազային դիմակներ եւ ֆիլտրեր: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ, խմբաքանակում կմատակարարվեն ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր: Գործակալության տեղեկատվությամբ՝ հակագազները կստացվեն հաջորդ ամսին:
Ավելի վաղ Սեուլը Կիեւին է տրամադրել ռազմական նշանակության ոչ մահաբեր առարկաներ, ինչպիսիք են սաղավարտները, զրահաբաճկոնակները, դեղորայքը: Ուկրաինան բազմիցս դիմել է Հարավային Կորեային մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: