Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին այլևս գործընկեր չի համարում

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, որը դաշինքը կքննարկի հունիսին Մադրիդի գագաթնաժողովում, Ռուսաստանին չի դիտարկի որպես ռազմավարական գործընկեր: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ռազմավարական հայեցակարգը ՆԱՏՕ-ի ամենակարևոր փաստաթուղթն է՝ Վաշինգտոնի պայմանագրից հետո, վերջին ռազմավարական հայեցակարգը համաձայնեցվել է 2010 թվականին։ Դրանից հետո աշխարհը արմատապես փոխվել է, և դա պետք է արտացոլվի նոր ռազմավարական հայեցակարգում։ Օրինակ՝ ներկայիս ռազմավարության մեջ մենք Ռուսաստանին անվանում ենք ռազմավարական գործընկեր»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով, ներկայիս ռազմավարական հայեցակարգում Չինաստանը նշված չէ։ «Մենք պետք է հարմարվենք, քանի որ ՆԱՏՕ-ի հաջողությունը հիմնված է փոփոխվող աշխարհում փոխվելու նրա ունակության վրա: Նոր ռազմավարական հայեցակարգը մեսիջներ է ուղարկելու Ռուսաստանի դեմ մեր ռազմական դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս