
Իսպանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 84-ի

Իսպանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 25 նոր դեպք, երկրում վարակակիրների թիվը հասել է 84-ի: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:
Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը հայտնել է, որ Իսպանիան կգնի կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութեր: Նշվում է, որ Իսպանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որը մահացությունը մոտ 1 տոկոս է:
Իսպանիան, Անգլիան և Պորտուգալիան կապիկի ծաղիկի համար ոչ էնդեմիկ այն երկրներն են, որտեղ կապիկի ծաղիկի ամենաշատ դեպքերն են գրանցվել: