ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի երկարատեւ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետություններին կոչ է արել պատրաստ լինելու այն բանին, որ հարկ կլինի երկարատեւ ժամանակ աջակցություն են ցույց տալու Ուկրաինային: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մայիսի 26-ին իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։ «ՆԱՏՕ-ի առաջին խնդիրն է օգնել Ուկրաինային,- նշել է նա:- Պատերազմներն անկանխատեսելի են, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես եւ երբ կավարատվի սա, բայց մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում»:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն նոր հանդերձանքի առաքմանն, այլեւ մատակարարված նյութն աշխատանքային վիճակում պահելուն»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի մյուս դերն էսկալացիայի կանխումն է»: «Եթե դա վերաճի (…) պատերազմի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ, այն շատ ավելի ավերածություններ եւ վնաս կբերի ամաբողջ Եվրոպային,- նախազգուշացրել է նա:- Ուստի մենք պարտավոր ենք գործելու այն կերպ, որպեսզի չնպաստենք եւ չհանգեցնենք էսկալացիայի: Մենք պարզորոշ հասկանալ են տալիս, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց նա չի մասնակցում պատերազմին»:
«Ռուսաստանի ներխուժման սկզբից մենք դաշինքի արեւելքում զորքերի թվաքանակն ավելացրել ենք մինչեւ 40 հազար՝ ռազմածովային եւ ռազմաօդային զգալի ուժերի օժանդակությամբ հանդերձ,- ճշտել է գլխավոր քարտուղարը:- Նապատակն այն չէ, որպեսզի պատեկրազմ հրահրենք, այլ այն, որպեսզի կանխենք այն, պահպանեք խաղաղություն եւ խուսափենք Մոսկվայում խառնաշփոթությունից կամ չըմբռնումից բոլոր դաշնակիցներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: