
Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում

Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքեր եւ բանակցությունների առաջխաղացում, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա: Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի հետ տեղի ունեցած հեռախոսազրուցի ժամանակ:
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրադրությունը հասել է նոր տարաբաժանքի. մի կողմից՝ հակամարտությունը երկարաձգվում է եւ բարդանում, մյուս կողմից՝ սաստկանում են խաղաղության կոչերը, իսկ հաշտությանը եւ բանակցությունների առաջխաղացմանը աջակցելու ջանքերն ավելանում են»,-հայտարարել է Վան Ին, որի խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ն:
Նրա խոսքով՝ «չափազանց կարեւոր է որպեսզի բոլոր կողմերը միավորեն ջանքերը եւ ավելին անեն, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը եւ բանակցությունների աջակցմանը, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա»: Նա նաեւ դրականորեն է արձագանքել միջնորդական ջանքերին, որոնք ձեռնարկում է ֆրանսիական կողմը, եւ հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է շարունակել յուրովի կառուցողական դեր խաղալ ուկրանական հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: